Անընդունելի և դատապարտելի է Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալումն ու դրա բիրտ եղանակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։ Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:
Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք: Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»,– գրել է նա։
News.am