Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված։ Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա հայտնել է, որ վերջերս Երուսաղեմ կատարած այղը եղել է հետաքրքիր և հաջողված։ «Պատրիարքի հետ քննարկել ենք բոլոր խնդիրները։ Կարգավիճակը և դրա պահպանումը շատ կարևոր են։ Խնդիրները դեռ լուծված չեն, կան դատական գործեր, ես առաջարկել եմ մեր աջակցությունը։ Ինչ վերաբերում է հարկերի բարձրացման հարցին, ապա Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում։ Նմանատիպ հարկեր են դրվել նաև բոլոր մյուս դավանանքների վրա, սակայն սա հսկայական ֆինանսական բեռ է», – պարզաբանել է Սինանյանը։
News.am
