Այսօր Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով վերջին հերթական նիստը, պետք է նրան տրվեր վերջին խոսքի հնարավորություն, բայց քանի որ բացառապես պաշտոնական լուսաբանման միջոցով ենք տեղեկանում գործընթացից, չենք կարող հստակ ասել՝ արդյոք այդ իրավունքը թեկուզ ձևական առումով տրվել է և ինչպիսի ելույթ է ունեցել Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Դատաքննության վերջում հայտարարվել է ավարտի մասին և նույն դատական կազմը, որը դատավճռիռ կայացրեց 15-ի գործով, հեռացել է խորհրդակցական սենյակ, ուստի մի քանի շաբաթների ընթացքում մենք պետք է սպասենք դատավճռի հրապարակմանը։
Մենք սպասում ենք մեղադրական դատավճիռ՝ ցմահ ազատազրկման տեսքով, այլ որոշում կարծում եմ՝ Բաքվի դատարանները ունակ չեն կայացնել»։
