Логотип

Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել

Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

«Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր է տրվել 2011-ին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», – ասվում է հաղորդագրության մեջ:

2024-ի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ:

Sputnik Արմենիա