Логотип

Սիրիայի իշխանությունը պաշտոնապես ճանաչել է Կոսովոն

Դամասկոսը պաշտոնապես հայտարարում է Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Սիրիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

«Սիրիան հայտարարում է որպես անկախ և ինքնիշխան պետություն Կոսովոյի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին՝ ելնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ իր հավատարմությունից և Բալկաններում ու աշխարհում խաղաղության ու կայունության սկզբունքները ամրապնդելու ցանկությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Կոսովոյի այսպես կոչված «նախագահ» Վյոսա Օսմանին իր հերթին նշել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի աջակցությամբ՝ Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ։

Այսօր ավելի վաղ Էր Ռիադում հանդիպում էր տեղի ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Կոսովոն չեն ճանաչել մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ռուսաստանը։

Sputnik Արմենիա