Շիրակի հայտնի «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնումը մեկնարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
««Վառեմ-մարեմ»-ը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ՝ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով»,- գրել է Մխիթարյանը։
Շենքը հայտնի է դարձել Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի մասնակցությամբ նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շնորհիվ, որի ռեժիսորը Ալբերտ Մկրտչյանն է։ Շենքն ունի մշակութային և պատմական վայրի կարգավիճակ։ Այս պատմական շենքը դիմացել է 1926 և 1988 թվականների երկրաշարժերին։
2023 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Կարապետյանը կվերականգնի պատմական տունը։
Armenia Today