Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվել պաշտոնից։
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է նույն գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։
News.am
