«Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով(նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով երեկվա նիստում հնչած հայտարարություններին։
Նա ընդգծում է.
«Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։ Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։ Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։
Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․
● Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը,
● Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։
Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։
Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ»։
Panorama.am