Логотип

Սուրենյան․ Առաջիկա տասը օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում

Առաջիկա տասը օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ, ասել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ օդի ջերմային ֆոնում առաջիկա տասը օրերին էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

«Օդի ջերմաստիճանը Հայաստանում շարունակվում է կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 2–4 աստիճանով», – նշել է Սուրենյանը։

Նովոստի–Արմենիա