Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ մինչև ապրիլի 6-ը՝ նրա կողմից սահմանված վերջնաժամկետը, հասնել Իրանի հետ գործարքի կնքմանը:
«Ես գիտեմ, որ նախագահը վերջնաժամկետ է սահմանել մինչև ապրիլի 6-ը, այսինքն՝ ընդամենը մեկ շաբաթ հետո»,-ասել է Լիվիտը մամուլի ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հաջող բանակցությունների և խաղաղ կարգավորման մեծ հնարավորություններ կան: Նա նաև նշել էր, որ ի պատասխան Թեհրանի խնդրանքի՝ կարգադրել է 10 օրով՝ մինչև ապրիլի 6-ը, դադարեցնել երկրի էներգետիկ օբյեկտներին հարվածները: Թրամփի նշած խնդրանքը Իրանը չէր հաստատել։
Sputnik Արմենիա
