Логотип

Սպիտակ տունը հերքել է, որ Վենսն ակնարկել է Իրանին միջուկային հարված հասցնելու մասին

Սպիտակ տունը երեքշաբթի հերքել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի Իրանում ռազմական գործողությունների վերաբերյալ արված մեկնաբանություններում Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ միջուկային հարվածի վերաբերյալ որևէ ակնարկ է պարունակել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը ։

Այն բանից հետո, երբ Վենսը հայտարարել է, թե ԱՄՆ զինված ուժերն ունեն գործիքներ, որոնք «դեռևս չեն որոշել օգտագործել» նախագահ Դոնալդ Թրամփի դրամատիկ վերջնագիրը կատարելու համար, Սպիտակ տունը հայտարարել է.

«Փոխնախագահի ասածներից բառացիորեն դա ոչինչ չի նշանակում։ Դուք՝ բացարձակ խեղկատակներ եք»։

Հաղորդագրությունը հրապարակվել է ի պատասխան ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին առնչվող հաշվի հաղորդագրության, որտեղ նշվում էր, որ Վենսը ակնարկել է, թե Թրամփը «կարող է միջուկային զենք կիրառել»։

News.am