Логотип

Սպիտակ տունը Նոբելյան կոմիտեին մեղադրել է Խաղաղության մրցանակը քաղաքականացնելու մեջ

Նոբելյան կոմիտեի անդամները հասկացրել են, որ քաղաքականությունն իրենց համար ավելի կարևոր է մոլորակի խաղաղությունից, ասել է Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունը։

«Նոբելյան կոմիտեն ապացուցել է, որ քաղաքականությունը գերադասում է խաղաղությունից»,- գրել է Չունը ուրբաթ X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Խաղաղության Նոբելյան մրցանակը վենեսուելացի քաղաքական և հասարակական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին շնորհելը։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմները դադարեցնել և կյանքեր փրկել»։ «Նա հումանիստի սիրտ ունի, և աշխարհում երբեք չի լինի որևէ մեկը, ով նրա նման կարող է լեռներ շարժել կամքի ուժով»,- շարունակել է Չունը։

Ուրբաթ ավելի վաղ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ «Մարիա Կորինա Մաչադոն պարգևատրվում է Վենեսուելայի ժողովրդի համար ժողովրդավարական արժեքները խթանելու իր անխոնջ աշխատանքի և հանուն բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման իր պայքարի համար»,- նշվել է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

News.am