Логотип

Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը չի հրաժարվել ԱՄՆ-ի առաջարկից

Իրանը չի հրաժարվել ռազմական գործողությունները դադարեցնելու ամերիկյան ծրագրից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է։ Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածվող փաստաթղթի տարբերակներին՝ նա կոչ է արել զերծ մնալ չհաստատված աղբյուրների վրա հիմնված հրապարակումներից։

«Հրապարակված նյութերում կան հավաստիության տարրեր, սակայն տեղեկատվության մի մասը շահարկման բնույթ է կրում և ոչ լիովին է համապատասխանում փաստերին», – ընդգծել է Լիվիտը:

Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։ «Al Mayadeen»–ն իր հերթին գրել էր, որ Իրանը Պակիստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն ընդունելու անհնարինության մասին: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը պետք է ապամոնտաժի 3 առանցքային միջուկային օբյեկտներ և ամբողջությամբ հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացումից, կասեցնի բալիստիկ հրթիռների մշակումը, կրճատի դաշնակից խմբավորումներին տրվող աջակցությունը, ինչպես նաև ապահովի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը։

Sputnik Արմենիա