ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը (շաթդաուն) կարող է երկարաժամկետ վնաս հասցնել երկրին և արդեն իսկ շատ ավելի մեծ տնտեսական վնաս է պատճառում, քան սպասվում էր։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
Նրա խոսքով՝ կառավարական ճգնաժամը առավել մեծ վնաս է հասցրել զբոսաշրջության և ժամանցի հետ կապված ոլորտներին։
«Շաթդաունի ազդեցությունն տնտեսության վրա ավելի մեծ է, քան սպասվում էր», – ասել է Հասեթը Fox News-ին տված հարցազրույցում։
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ներկայիս շաթդաունը ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային է իր տևողությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով թռիչքները սահմանափակելու վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման ֆոնին ԱՄՆ ավիափոխադրողները կրճատում են չվերթերի քանակը։
Sputnik Արմենիա
