Логотип

Սպիտակ տուն․ Ռուսական դրոշի ներքո նավարկող առգրավված լցանավի անձնակազմին քրեական հետապնդում է սպառնում

Հյուսիսային Ատլանտիկայում առգրավված «Белла 1» («Маринера») նավի անձնակազմը կենթարկվի քրեական հետապնդման և անհրաժեշտության դեպքում կարող է դատարանի առաջ կանգնել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նավի և, համապատասխանաբար, դրա անձնակազմի ​​​​կալանման հրամանագիր է արձակվել։ Սա նշանակում է, որ անձնակազմի անդամներն այժմ կենթարկվեն քրեական հետապնդման դաշնային օրենսդրության ցանկացած համապատասխան խախտման համար և, անհրաժեշտության դեպքում, կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ նման դատավարության համար»,- ասել է Լևիթը։

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի՝ «Белла 1»-ը պատկանում էր Վենեսուելայի «ստվերային նավատորմին» և հետապնդումից հետո առգրավվել է ԱՄՆ դաշնային դատարանի կալանման հրամանագրի հիմքով։ Լևիթը հավելել է, որ նավը պատժամիջոցների ենթարկված նավթ էր տեղափոխում։

News.am