Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին, որը վնասվածքներ էր ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանին հասցված հարվածի հետևանքով, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է իրանական պետական հեռուստաընկերությունը։
«Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Քամալ Խարազին մահացել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Խարազիի տան վրա հարձակումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Դրա հետևանքով մահացել էր նաև Խարազիի կինը։
Sputnik Արմենիա
