Логотип

Ստեղծվել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողով

Ստեղծվել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողով։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ընդգրկվել է նորաստեղծ հանձնաժողովի կազմում։ Աբաջյանը այս տարվա հունիսի 5–ին էլ նշանակվել էր «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն։

Փաշինյանը հանձնաժողովի կազմում ներառել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին, որը նախորդ տարի ազատվել էր պաշտոնից։ Կարեն Անդրեասյանը օգոստոսի 30–ին նշանակվել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

Հավելենք, որ հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Sputnik Արմենիա