Логотип

«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու». միջադեպ Հովհաննավանքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հովհանավանքում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ, որից հետո ոստիկանը քաղաքացիներից մեկին ուժով հանեցին եկեղեցուց ու բերման ենթարկեցին։ Տեղեկությունը Հովհաննավանքից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում «պատարագ» է մատուցում, որին մասնակցում են իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այստեղ են հավաքվել նաև ՔՊ–ականների համախոհները։

Քաղաքացիներից մեկը Հովհաննավանքում բղավեց. «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։

Տեղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը անմիջապես փակեց քաղաքացու բերանն ու հանեց նրան եկեղեցուց։