Логотип

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՎԱՂԸ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎՐԱ

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական Դատարանն «վերադարձնեն ժողովրդին»: Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն, կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իրենց փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:

Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական և անբնական, ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին:

Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:

Ներքաղաքական կոչ

– «Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»:

Արտաքին քաղաքական կոչ

– «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»:

Դե ինչ, տեսնենք քանի հատ «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններին ու ԱԱԾ աշխատակիցին, կմասնակցի այդ հավաքին:

News.am