Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողն անդրադառնալով վերջերս բանտում կալանավորի մահվան դեպքին, հարցրեց․ «Մեղքի զգացում չկա՞, Տիկին Գալյան»։
«Ի՞նչ հարց եք տալիս։ Դուք ձեզ մեղավոր եք զգո՞ւմ, երբ մարդը դրսում մահանում է»,- վրդովվեց Գալյանը և շարունակեց․ «Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տաք: Ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված լիազորությունները և նման մանիպուլյատիվ հարցադումներ այլևս ինձ չտաք։ Սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս՝ ինձ նման հարցադրումներ տալ»։
Mamul.am
