Логотип

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել

Կալանավորված Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի մեղադրանքներ առաաջադրած դատախազներ՝ Հայկ Հովհաննիսյանը և Վահան Հարությունյանը պաշտոնի առաջխաղացում են ունեցել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Նշվում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, Հարությունյանը՝ նրա տեղակալ։

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Հարությունյանը նաև ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է և վերջին նիստում դեմ էր Հակոբյանին ազատ չարձակեու միջնորդությանը։

Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել: Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։

Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։

Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։

Armenia Today