Логотип

«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Նա առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվել է, որպեսզի նա կարողանա ՄՌՏ հետազոտություն, ֆիզիոթերապիա անցնել»,– նշեց Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը որոշել է Արշակյանի առողջական վիճակի հետ կապված խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը քննել դռնփակ։

Sputnik Արմենիա