ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համաձայն չէ «անցանկալի անձանց համատարած կալանավորումների» վերաբերյալ մեղադրանքների հետ։
Փետրվարի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը հայտնել է, որ ներկայումս 907 անձ գտնվում է տնային կալանքի տակ, 1143-ը՝ վարչական հսկողության ներքո, իսկ տասնյակ հազարավորներ՝ չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատության մեջ են։ Հետաքրքիր է, որ նախարարի մոտ այդ «տասնյակ հազարավորները» հարցեր չեն առաջացնում։
Այն հարցին, թե ով է փոխհատուցելու քաղաքացիների բարոյական վնասը, Գալյանը հայտարարել է, որ ճնշող մեծամասնության դեպքում մարդկանց ոչ թե արդարացնում են, այլ պարզապես փոխում են խափանման միջոցը: Այն եզակի դեպքերում, երբ անձն արդարացվում է, օրենքը նրան իրավունք է վերապահում պահանջել վնասի փոխհատուցում:
Խոսելով այն մասին, թե կա՞ն արդյոք երկրում քաղաքական բանտարկյալներ, նախարարը հայտարարել է, որ երկրում նրանք չկան: Հավելելով, որ քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում, որ իրավախախտումը թույլատրելի է և հորդորելով է «չթաքնվել քաղաքականության հետևում»։
News.am
