Логотип

«Սրտի գործը` սովորեցնել». Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ արժանացավ «Եվրասիա» մրցանակի

Մոսկվայում «Եվրասիա» մրցանակ ստացավ նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Միքայել Մարտիրոսյանը, այս անգամ՝ «Սրտի գործը` սովորեցնել» անվանակարգում։

Նրանից առաջ մրցանակ էր ստացել «Մաքրապատում» բնապահպանական կազմակերպության հիմնադիր Հակոբ Միկոյանը։

Մարտիրոսյանը մրցանակը ստացավ ավանդական հոգևոր և բարոյական արժեքների ոգով երիտասարդ սերնդին կրթելու միասնական միջավայրի զարգացման գործում ունեցած ներդրումի համար։

Մարտիրոսյանը երիտասարդական և կամավորական նախագծերի համակարգող է։ Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, փորձագետներին և գործընկերներին նման կարևոր մրցանակի և լավագույնների շարքում լինելու հնարավորության համար։ Նա կարծում է, որ նման ընկերակցության մեջ լինելն արդեն իսկ մեծ հաղթանակ է։

«Ինձ համար «Սրտի գործը` սովորեցնել» անվանակարգը իմ կյանքի էությունն է։ Իմ կոչումն է խթանել ուղեղներն ու ճանապարհ հարթել դեպի ապագա։ Իսկ իմ երկարամյա կամավորական աշխատանքը դարձել է այս ուղու բնական շարունակությունը։ Չէ՞ որ իրական գիտելիքները միշտ ուղեկցվում են բարությամբ և պատասխանատվությամբ», – ասաց Մարտիրոսյանը։

Ինը տարի է` Մարտիրոսյանը ղեկավարում է «Ուժի միասնություն» ուսանողական հավաքները, որոնց արդեն մասնակցել է ավելի քան 1800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից։

Sputnik Արմենիա