Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» դաշինքի առաջին համարը՝ Սևակ Խաչատրյանը, քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դաշինքի սպասելիքներն ու խոսել ընթացիկ իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ արդեն կան ահազանգեր, որ իշխանական ուժը խախտումներ է թույլ տալիս․ «Ճնշումները, խախտումները նոր չի սկսվել, դեռ արդեն մոտ երկու ամիս է, երբ մարդկանց բարեկամներին, հարազատներին փորձում են… աշխատանքից ազատում են… Այս դեպքերը շատ-շատ են, բայց դա մեզ ընդհանրապես ոչ վախեցնում է, ոչ գործից հետ է պահում, հակառակը՝ շատ ավելի է ուժեղացնում»։
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն իր և թիմի համար անընդունելի է․ «Ցանկացած ոտնձգություն դեպի հայ առաքելական եկեղեցին հակազդեցություն ունենալու իմ, իմ թիմի, իմ ընկերների, իմ շրջապատի կողմից»։
News.am