Այսօր Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան մոտ, կնոջ մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Լճի ափին հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։
Sputnik Արմենիա
