«Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ տնային կալանք տակ։ «Ֆեյսբուքի» սոցցանցում այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Օգոստոսի 25–ին տեղեկացրել էինք, որ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։
Փաստաբանը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի` Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով։
Դատախազը Սերոբ Գասպարյանի դեմ կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
«Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել դատախազի բողոքը՝ թողնելով անփոփոխ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Շնորհակալ ենք դատարանին»,– գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն է։
Գասպարյանի պաշտպանական թիմը օգոստոսի 13–ին հայտարարեց, որ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Պաշտպանական թիմը պահանջում էր կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։
Sputnik Արմենիա