Логотип

Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտում

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կշարունակի կալանքը կրել քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…»,- գրել է Բաբայանը։

Sputnik Արմենիա