«Իմնեմնիմի» podcast–ի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին: Այս մասին հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործով հունվարի 9-ին տեղի ունեցած առաջին դատական նիստում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քննելով խափանման միջոց կալանքի վերանայման հարցը, 3-ական ամսով երկարացրեց Նարեկի և Վազգենի կալանքի ժամկետը: Նարեկ Սամսոնյանը հենց դատական նիստերի դահլիճում հայտարարեցանժամկետ հացադուլ։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Panorama.am
