Логотип

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող անձի տանը հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց ձեռնոցներ

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին քիչ առաջ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատաբժշկական փորձաքննության, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:

Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից՝ տակառի միջից, հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:

Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը»,- գրել է լրագրողը։

Aysor.am