Логотип

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: