«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ է ներկայացրել Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններից առաջ։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում բավարարել է կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ–ն։
Թիվ 14 ԸԸՀ-ն այսօրվա նիստում իրականացրել է նաև առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝
– «Հայրենիք» կուսակցությունը
– «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ)
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
– «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը
– «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
– «Ժառանգություն» կուսակցությունը
– «Հանրապետություն» կուսակցությունը
– «Համահայկական ճակատ» կուսակցությունը
Վաղը` հոկտեմբերի 18-ի հերթական համարներ է տրամադրվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին)` դրանք որոշելով վիճակահանությամբ։
Նշենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
Sputnik Արմենիա