Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան, «Մиասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Րաֆֆի Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն մի բան պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ Ադրբեջանն հենց ինքը չունի «պրեմիում» բենզին, իսկ այն ներկրում է Ռումինիայից և ՌԴ-ից։ Մնացածը թողնում եմ գիտակից մարդկանց հետևություններին, տեսնե’նք, թե այս թուրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա, ցավոք քիչ չեն լինելու նրանք»։
News.am
