Логотип

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի վիճակը կտրուկ վատացել է, բայց բուժօգնությունը բավական ուշ է հասել ՔԿՀ։ Բուժօգնության նման սպասարկման մեղավորությունը նաև ՄԻՊ-ինն է. ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը՝ հիշեցնելով, որ ՄԻՊ-ը 11 օր շարունակ լռում է։

Նշենք, որ ակցիայի կազմակերպիչները 11 օրվա սնունդ էին բերել և շարել ՄԻՊ գրասենյակի աստիճաններին։ Ոստիկանների ուղեկցությամբ ՄԻՊ աշխատակիցը հավաքեց սնունդը։

Աստղիկ Մաթևոսյանը նշեց, որ գրասենյակում ժամը 12-ին ընդմիջման ժամ է, կարող են տանել և վայելել։

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը »,-ասաց Մաթևոսյանը։

Aysor.am