Логотип

Վայոց ձորի մարզպետին կփոխարինի Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը

Կառավարության որոշոմամբ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանին կփոխարինի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական կայքից։

Մարզպետի փոփոխության նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում։

Միքայելյանը մարզը ղեկավարում է 2023-ից։ Արսենյանը Ջերմուկի քաղաքապետն է 2021 թվականից։ Արսենյանը 2015-2021 թվականներին աշխատել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն: Արսենյանի հայրը՝ Աշոտ Արսենյանը, 2003-ին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով։

Armenia Today