Սեպտեմբերի 1-ին «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում ակցիա է տեղի ունեցել, որով քաղաքացիները պահանջել են դադարեցնել այնտեղ ընթացող շինարարությունը, ինչը հասարակության մոտ քննադատութունների առիթ էր դարձել։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գոստոսի 26-ին հայտնել էին, որ մեկնարկել է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Քաղաքացիները, սակայն, շինաշխատանքներրը «վանդալիզմ» են անվանել՝ ընդգծելով, որ Ծիծռնակաբերդը «ոչ թե վերանորոգում, այլ բարբարոսի պես քանդում են»։
Արայանը Armenia Today-ին նշել է, որ 2003-ին, 2014-ին վերանորոգել են Ծիծեռնակաբերդը, բայց որևէ խնդիր չեն տեսել, բայց հիմա մասնագետներն այն խնդրահարույց են համարել։ Նա նշել է, որ 15 կետից բաղկացած հարցադրումներ են ներկայացրել ԿԳՄՍՆ և Երևանի քաղաքապետարան։
«Ճարտարապետներն ասում են՝ սա նորմալ չէ։ Մենք պահանջել ենք հանրային կերպով մեր հարցերին պատասխանել, որպեսզի բոլորը հանգիստ լինեն առ այն, որ ամեն ինչ նորմալ է ու կարելի է շարունակել շինաշխատանքները»,- հավելեց Արայանը՝ ընդգծելով, որ պատրաստ են ժամերով սպասել պետական կառույցների աշխատակիցներին։
Ավելի ուշ Արայանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց փոխանցել են շինաշխատանքների դադարեցման մասին։
«Մեզ հայտնեցին, որ այլևս աշխատանքներ չեն իրականացվելու, ինչը հանրային ճնշման ու միասնականության արդյունք էր»,- ասել է նա։
Արայանը միևնույն ժամանակ քաղաքացիներին հորդորել է վերահսկել՝ ամեն օր նկարել հուշահամալիրը, որ որևէ փոփոխություն չկատարեն։ Նա նաև նշել է, որ իրենց խոստացել են մինչև օգոստոսի 8-ը կպատասխանեն իրենց հետաքրքրող 15 կետից բաղկացած հարցարումներին։ Արայանը հավելել է, որ օգոստոսի 8-ին Ծիծեռնակաբերդում մասնագետների հետ կքննարկեն իրենց ստացած պատասխանները, որից հետո կհստակեցնեն հետագա քայլերը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, ըստ թանգարան-ինստիտուտի, հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգման նպատակով է։