Логотип

Վանեցյան․ ՔՊ-ի ստացած այս արդյունքը ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների ընծայված նվերն է

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խորին շնորհակալություն է հայտնել Վաղարշապատ խոշորացված համայնքում իրենց ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցել է «Հայրենիք» կուսակցությանը և համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։

«Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա, միևնույն ժամանակ, կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:

Մենք չունենք ո՛չ իրավունք, ո՛չ էլ ժամանակ հիասթափվելու։

Իմ կարծիքով՝ հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:

Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։

Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:

Այնուամենայնիվ,

Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար»,- գրել է Վանեցյանը։

Aysor.am