Логотип

«Վառ շոու Միլանում». Ադելիա Պետրոսյանը հիանալի ելույթ ունեցավ ու անցավ հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրով հանդես է եկել Միլանի օլիմպիական մրցաշարում: Ադելիան հավաքեց 72,89 միավոր՝ մաքուր կատարելով կրկնակի աքսել, եռակի լուց և եռակի կասկադ ու անցավ հաջորդ փուլ:

Ինքը՝ մարզուհին, գոհ է մնացել օլիմպիական սառույցի վրա իր առաջին ելույթից։

«Միավորնե՞րը։ Լավ են, մոտավորապես այդքան էլ խնդրում էի, երբ երազանք մտապահեցի՝ 72-ից 74-ը, ստացվեց միջինը», – կարճ ծրագրից հետո ասել է նա։

Չմշկորդների միջազգային միությունը (ISU) «X»-ի իր պաշտոնական էջում հիացմունք է հայտնել 2026 թվականի Օլիմպիական խաղերում ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի կարճ ծրագրի կատարմամբ: ISU-ի մամուլի ծառայությունը Մայքլ Ջեքսոնով ներշնչված Պետրոսյանի ելույթից հատված է հրապարակել և գրել. «Ադելիա Պետրոսյանը վառ շոու է կազմակերպում Միլանում»:

Մեծահասակների մրցաշարերում Պետրոսյանը կարճ ծրագրի իր ամենաբարձր միավորներն է վաստակել: Ավելի վաղ նրա ամենաբարձր արդյունքը ժ 68,72 միավոր էր, որը շնորհվել է Օլիմպիական խաղերի ընտրական փուլում։

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը նախորդ տարվա սեպտեմբերին Պեկինի մրցաշարում հաջող են անցել որակավորման փուլը: Պետրոսյանը դարձել է Իտալիայի Օլիմպիական խաղերում կանանց մենասահքի միակ ներկայացուցիչը Ռուսաստանից:

Ադելիա Պետրոսյանը կրկին օլիմպիական սահադաշտ դուրս կգա փետրվարի 19-ին՝ ազատ ծրագրով։ Ելույթների սկիզբը՝ ժամը 22-ին։

Sputnik Արմենիա