Логотип

Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդին

Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած «Խաղաղության խորհրդին»՝ հավատալով, որ համաշխարհային ճգնաժամերը պետք է լուծվեն ՄԱԿ-ի կողմից։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Վատիկանը չի մասնակցի «Խաղաղության խորհրդին»՝ դրա եզակի բնույթի պատճառով… Մտահոգությունն այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամերը պետք է լուծվեն հիմնականում ՄԱԿ-ի կողմից։ Սա այն կետերից մեկն է, որի վրա մենք պնդել ենք», – ասել է Պարոլինը, ըստ Reuters-ի։

News.am