Դատարանը երեկ կին քաղաքական բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանը կիրառեց ևս երեք ամսով կալանքը երկարացնելու կայացրեց որոշում և տպավորություն է որ նրա նկատմամբ դատարանի որոշումը հենց կիրառվում է հատկապես պատժելու նպատակով, որովհետև մինչ այժմ գրեթե հինգ ամիս Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները այդ թվում նաև պատգամավորների հետ, սահմանափակված են։
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, նախքան ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծի քննարկումն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը։
Հարցին՝ ո՞րն է նման խիստ վերաբերմունքի պատճառը, պատգամավորը պատասխանեց. «Երեկ Լիդիան իր խոսքում նշեց պատճառները և ես էլ ունեմ ենթադրություններ, որ այո, Լիդիա Մանթաշյանը պատժվում է։ Լիդիա Մանթաշյանը նշեց, որ տեղեկությունների է տիրապետում որևէ պետական պաշտոնյայի վերաբերյալ կամ միջադեպ է եղել պետական պաշտոնյայի հետ և դրանով պայմանավորված են նրան պատժում։ Ես չեմ կարող մեկնաբանել Լիդիա Մանթաշյանի խոսքերը, կարծում եմ ինքը ունի հիմքեր այդպիսի պատճառաբանություններ բերելու, իսկ իմ համոզմունքը մնում է այն, որ նրան դատարանը պարզապես քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է»։
News.am
