Логотип

Վարդան Հովակիմյանը նշանակվել է նաև ԵՄ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ է նշանակել Վարդան Հովակիմյանին։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում՝ «վարչապետի որոշումներ» բաժնում։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին համատեղության կարգով նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- նշված է վարչապետի ոչոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:

Նշենք, որ այս տարվա մարտին կառավարությունը որոշում ընդունեց ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ ունենալու մասին։ Համաձայն հիմնավորման՝ կցորդն իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, ամրապնդելու է փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև ներկայացնելու է համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Sputnik Արմենիա