Գյումրիի «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինեն Անանյանը ահազանգում է.
«Վարդան Ղուկասյանը, ով պահվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։
Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ,
պահանջում եմ՝
1․Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,
2․Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,
3․Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»։
News.am
