Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստում այսօր նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը։
«Պահպանվում է մեղադրյալի կողմից ենթադրյալ տվյալ հանցանքը կատարելու, ինչպես նաև դատարանի կողմից դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ գործը նախնական դատալսումների փուլում է»,– ասաց դատավոր Պետրոսյանը։
Sputnik Արմենիա
