Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից:
Նա մեղադրվում է խուլիգանության մեջ:
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,- նշեցին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։
