«Հստակ ես ասում եմ, որ «Օազիս» սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում։ Ֆիքսած է, սևով սպիտակի վրա գրված է։ Ես չգիտեմ, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված»,-Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտարարեց, որ «ամբողջ 40 գործերը կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ է կապված»։
«Կոնկրետ այգին, տարածքը, որ հիմա վերցրել են մեզանից և 10 տարի, թե ինչքան ժամկետով տվել են Թումոյին, այս ամեն ինչը որ անում է Դատախազությունը, անում է ի շահ Թումո կենտրոնի։ Թումո կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական թատրոնի շենքը, ծառահատումներով, ավելի սարսափելի ձևով ապօրինի կառույցներ է սարքել, քան թե էտ Օազիսը, որ մենք օրինական ճանապարհով ամեն ինչը կազմակերպել ենք: Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ` «Թումոն» է հանդիսանում խոչընդոտ այս 40 սարքովի գործերի»,-ասաց Ղուկասյանը:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանը, ըստ իրավապահների, աջակցել է հորը:
Aysor.am
