«Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ»,-ահազանգում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա մանրամասնում է.
«Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։
Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»»։