Логотип

Վարդենիսի զորամասում դանակահարությունների դեպքով կա ձերբակալված

Պաշտպանության նախարարության վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հայտնել էինք, որ Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 3 անձ դանակահարվել է, նրանք գտնվում են հոսպիտալում։

«Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–հայտնում է ՔԿ–ն:

Հիեցնենք` Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։

Sputnik Արմենիա