Логотип

Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Սևան քաղաքում՝ մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սևան քաղաքում մառախուղ է։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

News.am