Նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
«Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանականերում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։ Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Alpha News
