Логотип

Վեհափառը Ռոբերտ Ամստերդամի հետ քննարկել է կալանավորված եպիսկոպոսների հարցը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վեհափառն ու միջազգային հայտնի փաստաբանն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Sputnik Արմենիա